yerkimedia.am – Հակառակ պատերազմական գործողություններին, գնդակոծությանը, կենցաղային դժվարություններին, Հալեպի մեր հայրենակիցները շարունակում են դիմագրավել դժվարություններին ու կառչած են ազգային կրթությանը։ Բերիո Թեմի առաջնորդարանն այս օրերին մի քանի հարյուր աշակերտի համար կիրակնօրյա դպրոց է բացել։
Դպրոցի ամառային եռամսյա ծրագիրը մեկնարկել է հունիսի 28-ին` շուրջ երեք հարյուր երեխաների մասնակցությամբ։
Կիրակի նրանց այցելել է նաեւ թեմի առաջնորդ Շահան սրբազանը։ Նա այցելել է բոլոր դասարաններ, ծանոթացել աշակերտների ուսումնական պայմանների հետ, անցկացրել ուսումնական վարժանքներ, շփվել ուսուցիչների հետ։