Լուրեր

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային

hayernaysor.am – Նոյեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Հանդիպմանը ներկա էին նաև սիրիահայերի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»…

Սիրիայում զինյալները հայկական եկեղեցին դարձրել են գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերածվել է զինյալների դատական գրասենյակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` «ԴԱԻՇ» զինված…

Հալեպում վիրավորվել է հայ դեռահաս

news.am – Հալեպում նոյեմբերի 29-ին կեսօրից հետո ականանետային գնդակոծման են ենթարկվել հայաշատ Սուլեյմանիե եւ Նոր Գյուղ թաղամասերը: Ռումբերից մեկն ընկել է Օրուլեան առեւտրի տան շենքի վրա՝ հայկական Զվարթնոց եկեղեցու դիմաց: Պայթյունի հետեւանքով գլխից վիրավորվել է ազգությամբ հայ դեռահաս Անդո Թութունջյանը:…

«Հայկական Կարիտաս»-ը 100 սիրահայ ընտանիքի կաջակցի բնակարանների վարձակալության հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասակարական կազմակերպությունը` ավստրիական կառավարության տրամադրած միջոցներով Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին կացարաններով ապահովելու ծրագիր կիրականացնի: «Հայկական Կարիտասը» ավստրիական կառավարության տրամադրած 270 հազար եվրո օգնությունը կուղղի Հայաստանում բնակություն հաստատած 100 սիրահայ ընտանիքի (մոտ 400 մարդու):…

Սիրիական հակամարտությունը եւս մեկ հայ երիտասարդի կյանք խլեց

Հալեպի Վիլլաներ թաղամասում նոյեմբերի 13-ին արկի պայթյունի հետեւանքով վիրավորված հինգ հայ երիտասարդներից մեկը` 23-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, զոհված հայորդու հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում: Նույն եկեղեցում…

Զբաղվածության խնդիրը շարունակում է ամենահրատապը մնալ սիրիահայերի համար

azatutyun.am – Պատերազմի հետևանքով Հայաստան եկած բազմաթիվ սիրիահայեր վստահ են, որ այլևս ի վիճակի չեն լինի վերականգնել տարիների ընթացքում իրենց վաստակած կարողությունը: Վարդան Նազարյանի ընտանիքը Հալեպում ունեցել է մեծ առանձնատուն, ավտոմեքենաներ, սեփական գործարան: Երբ Սիրիայում իրավիճակը սրվեց, Նազարյանները տեղափոխվեցին Լիբանան,…

Հայկական Կարմիր խաչը 270 հազար եվրոյի առանձնահատուկ ծրագիր կիրականացնի սիրիահայ 300 ընտանիքի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարմիր խաչ ընկերությունը` ավստրիական կառավարության տրամադրած միջոցներով, մեծ օգնություն կտրամադրի Հայաստան տեղափոխված սիրիահայերին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը տեղեկացրեց, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև 2014 թ. մայիս Հայկական Կարմիր…

Սիրիայում հայ զինվոր է զոհվել

Դամասկոսի Հարասթա շրջանում մի քանի օր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայ զինծառայող է եղել։ Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» Facebook-ի էջը, զոհված հայ երիտասարդի՝ Հակոբ Տեր Ղազարյանին դին հնարավոր է եղել գտնել երեկ՝ երկար փնտրտուքներից ու փորձաքննություններից…

Հայաստանում ապաստան են հայցում հիմնականում սիրիահայերը

lragir.am – Հոկտեմբերին Հայաստանում ապաստան են հայցել օտարերկրյա 17 քաղաքացիներ: Նրանցից 12-ը Սիրիայից են, 2-ը՝ Իրանից: Ի տարբերություն նախորդ տարիների` աֆրիկյան երկրներից ապաստան հայցողների ակտիվություն չի նկատվում: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի…

Սիրիահայերի պարենային աջակցության ծրագրով յուրաքանչյուր անձ 6 ամիս կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին կմեկնարկի Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության…