lragir.am – Հոկտեմբերին Հայաստանում ապաստան են հայցել օտարերկրյա 17 քաղաքացիներ: Նրանցից 12-ը Սիրիայից են, 2-ը՝ Իրանից: Ի տարբերություն նախորդ տարիների` աֆրիկյան երկրներից ապաստան հայցողների ակտիվություն չի նկատվում:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, դիմողները հիմնականում ազգությամբ հայեր են, թեև լինում են նաև այլազգիներ:

Կոնկրետ Սիրիայից դիմողները մեր հայրենակիցներն են, և բոլոր դիմումները, բնականաբար, բավարարվել են: