Ժիրայր Ռեիսյան. Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության լուրը խուճապի չի մատնել հայ համայնքին

news.am – Իհարկե, Սիրիայի բնակչությունը, այդ թվում՝ հայ համայնքը, անհանգստացած է Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության տեղեկատվությամբ, սակայն մարդիկ շարունակում են ապրել սովորական ռիթմով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար…

Էջեր հալէպահայի մը օրագրէն – Ե.

horizonweekly.ca – Կար ժամանակ, որ հալէպցին ունէր պերճանքը իր հացը ընտրելու, որովհետեւ Հալէպի մէջ գլխաւորաբար երկու տեսակ հաց կար, աւելի ճիշդ կ՚ըլլայ ըսել՝ փուռերու երկու տեսակներ կային՝ պետականը, որ լրիւ մեքենականացած է եւ անձնական փուռերը, որոնք կիսով մեքենականացած են: Այդ…

Դամասկոս. Յակոբ Սարգիսեանի Մարմինը Հողին Յանձնուեցաւ

aztagdaily.com – Ինչպէս նախապէս հաղորդած էինք, Դամասկոսի Պապ Շարքի թաղամասի ենթարկուած հրթիռարձակումի հարուածներուն պատճառով երկուշաբթի օր վնասուած էր նաեւ Ս. Սարգիս եկեղեցին եւ Ազգային Սրբոց Թարգմանչաց Ճեմարանը: Դամասկոսի մէջ «Ազդակ»-ի թղթակիցը կը հաղորդէ, որ նոյն պահուն վայր փութացած էին Դամասկոսի…

Հալէպի Զինեալները Կ՛օրինականացնեն Հայերու Եւ Քրիստոնեաներու Ինչքերու Բռնագրաւումը

aztagdaily.com – Սուրիոյ առեւտուրի գրասենեակի խորհուրդի եւ Հալէպի առեւտուրի գրասենեակի վարիչ-տնօրէնութեան խորհուրդի անդամ Լեւոն Զեքի Ետալեան կոչ ուղղեց իսկոյն լծուելու վերաձեւաւորման սուրիական հանրային կարծիքի մը, որ կողմնակից է երկրին փոքրամասնութիւններուն իրաւունքներուն յարգման: Ան այս մէկը կարեւոր նկատեց սուրիական ընկերային խճանկարը…

Պաքու Սուրիահայերը Արցախ Հաստատելու Հարցը Պիտի Բարձրացնէ ԵԱՀԿի ԽՎի Ժողովին

asbarez.com – ՊԱՔՈՒ, «Էյ.Փի.Էյ.».- ԵԱՀԿի Խորհրդարանական վեհաժողովին (ԽՎ) մօտ Ատրպէյճանի պատգամաւորական խումբի նախագահ Պահար Մուրատովա Երեքշաբթի, Օգոստոս 27ին յայտարարեց, թէ իր պատուիրակութիւնը ԵԱՀԿի ԽՎի յաջորդ նիստին ընթացքին օրակարգի նիւթ պիտի դարձնէ սուրիահայերը Արցախ հաստատելու աշխատանքները՝ Արցախը որակելով «ատրպէյճանական բռնագրաւեալ տարածքներ»:…

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը Սուրբ Սարգիս եկեղեցու ռմբակոծությունից հետո այնտեղ աղոթել է մոմի լույսի ներքո

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ռումբերի պայթյունից վիրավորված Թորոս Սարգսյանն ու Րաֆֆի Ջաբուրյանը կազդուրվում են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: «Թորոս Սարգսյանն արդեն տանն է, իսկ Րաֆֆի Ջաբուրյանի վիճակը վիրահատությունից հետո…

Դամասկոսի Ս. Սարգիս Եկեղեցին Եւ Թարգմանչաց Վարժարանը` Հրթիռարձակման Թիրախ. Յակոբ Սարգիսեան` Զոհուած

aztagdaily.com – Դամասկոսի մէջ «Ազդակ»-ի թղթակիցը կը տեղեկացնէ, որ երկուշաբթի օրուան ընթացքին այլ ապահովական զարգացումներու շարքին Պապ Շարքիի մօտ Տուելաա շրջանին մէջ ինկած հրասանդի հրթիռի պատճառով կը վիրաւորուի հայ մը: Իսկ կէսօրէ ետք, Դամասկոսի Պապ Շարքի թաղամասը ենթարկուեցաւ հրթիռարձակումի հարուածներու,…

Ազատ Արձակուած է Առեւանգուած Սուրիահայ Վարդան Գազանճեանը

yerakouyn.com – Օգոստոս 19-ին, Լիբանանէն Հալէպ վերադառնալու ընթացքին առեւանգուած Վարդան Գազանճեան ազատ է արձակուած է: Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը տեղեկացնէ «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պօղիկեան:

Դամասկոսի Հայկական Եկեղեցին Եւ Դպրոցը Վնասուած Են. Կայ Հայ Զոհ Մը

asbarez.com – ՊԷՅՐՈՒԹ, «Ազդակ».– 26 Օգոստոսին Դամասկոսի Պապ Շարքի թաղամասը ենթարկուեցաւ հրթիռարձակումներու, որոնցմէ երկուքը հարուածեցին Դամասկոսի Հայ առաքելական Ս. Սարգիս եկեղեցւոյ շէնքը եւ Թարգմանչաց Ճեմարանը: Եկեղեցւոյ գմբէթը աննշան վնաս կրեց, վնասուեցաւ ցանկապատը, իսկ պատուհաններուն մէկ մասը, նաեւ դպրոցին պատուհանները փշրուեցան։…

Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտ պայթյունի հետևանքով հայ է զոհվել

yerkir.am – Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով այսօր Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: Մասնակիորեն վնասվել են Սբ.Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։