Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

news.am – Իհարկե, Սիրիայի բնակչությունը, այդ թվում՝ հայ համայնքը, անհանգստացած է Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության տեղեկատվությամբ, սակայն մարդիկ շարունակում են ապրել սովորական ռիթմով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիարյր Ռեիսյանը:

«Անհանգստություն իհարկե, կա, սակայն թե սիրիական հասարակությունում, թե հայ համայնքում խուճապ չկա: Բացի այդ, մի քանի օր առաջ Հալեպում սննդի հետ կապված խնդիրներ են եղել, սակայն այդ խնդիրը մասամ լուծվելու է: Խանութներում ավելի շատ ուտելիք կա, քան այն օրերին, երբ Սիրիայի դեմ ռազմական գործողության սպառնալիք չի եղել»,- ասել է Ռեիսյանը:

Նշենք, որ Հալեպում պատրաստվում են հնարավոր հարձակմանը, պատրաստվում են ապաստարաններ, որտեղ կարելի է թաքնվել օդային հարվածների դեպքում: