Հալեպը նորից լույս եւ ջուր ունի

yerkirmedia.am – Չնայած այս օրերի հալեպահայության կորուստներին, տեղի հայությունը շարունակում է համառել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, քաղաքում մեկ շաբաթյա ընդմիջումից հետո էլեկտրականությունն ու ջրամատակարարումը վերականգնվել են: Ղամիշլիի «Ազգային Եփրատ» մանկապարտեզի ու Դամասկոսի «Ազգային միացյալ վարժարանի» սաները…

Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում…

Ապրելու տեղ և աշխատանք. ՀՀ–ում հաստատված սիրիահայերի հիմնական խնդիրները

tert.am – Առաջին խնդրին, որ սիրիահայերը բախվում են Հայաստան գալուն պես կեցության հարցն է, որից հետո աշխատանքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Պերճ Քիրազեանը՝ նշելով, որ բացի վերոնշյալ խնդիրներից սիրիահայերն ունեն նաև ադապտացվելու խնդիր:…

Հալեպում հայեր են զոհվել

azatutyun.am – Հալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Հայտնի է զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված…

Քեսաբցիներն ուրախ են, որ կառավարական զորքն օրական 10-15 գյուղ է ազատագրում Սիրիայում

tert.am – Չնայած ռուսական օդուժի կողմից ռմբակոծվող Լաթաքիայից պատմական Քեսաբը գտնվում է 60 կմ հեռավորության վրա, գյուղաքաղաքում բնականոն կյանք է, գործում են բոլոր հանրային և հասարակական նշանակության մարմինները, իսկ բնակիչներն անհամբեր սպասում են Սիրիայի ազատագրմանը «Իսլամական պետությունից»: Tert.am-ի հետ զրույցում…

Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանցել են Սիրիայի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի գրասենյակը հոկտեմբերին 9-ին համատեղ կազմակերպել են բարեգործական համերգ՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժած հայ համայնքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության…

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում ընդհանուր առմամբ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր տեղի չեն ունենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ միջադեպեր Քեսաբից դուրս են լինում, թեժ ճակատը գյուղաքաղաքից բավական հեռու…

Հալեպահայ ուսուցիչները ցածր աշխատավարձ են ստանում

panorama.am – Հալեպում մնացած և իրենց առաքելությունը շարունակող հայ ուսուցիչները բավական քիչ գումար են ստանում: Այս մասին գրում է arevelk.am-ը: Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներն ամսական ստանում են 60-120 ԱՄՆ դոլար, որը քիչ գումար է՝ նկատի ունենալով քաղաքում տիրող ընդհանուր ծանր…

Հալեպում իրավիճակը փոքր­ինչ կայունացել է

hayernaysor.am – Հալեպում իրավիճակը բավական հանգիստ է և կայուն: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մերթընդմերթ ռումբեր են ընկնում, սակայն նախկին հրթիռակոծության բուռն տարափը նվազել է: Աղբյուրը նաև նշեց, որ իրավիճակը քաղաքում զգալիորեն փոխվել է…

Վտանգավոր ուղիներով Եվրոպա հասնող սիրիացի փախստականների մեջ հայեր չկան. Դամասկոսի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական պատերազմի հետևանքով վտանգավոր ուղիներով ավելի բարեկեցիկ երկրների ճամփան բռնող սիրիացի փախստականների մեջ հայեր չկան, իսկ եթե լինեն էլ` կարելի է մատների վրա հաշվել: Հայ համայնքը մինչև օրս կարողացել է բարվոք ճանապարհներով հասնել Լիբանան, Հայաստան կամ…