panorama.am – Հալեպում մնացած և իրենց առաքելությունը շարունակող հայ ուսուցիչները բավական քիչ գումար են ստանում: Այս մասին գրում է arevelk.am-ը:

Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներն ամսական ստանում են 60-120 ԱՄՆ դոլար, որը քիչ գումար է՝ նկատի ունենալով քաղաքում տիրող ընդհանուր ծանր իրավիճակը: Ուսուցիչները ստանում են նաև 12-13 դոլարի հավելյալ նվեր:

Ըստ աղբյուրի, Ազգային դպրոցների աշխատողներն անցյալ տարի 2 անգամ ստացել են 30-35 դոլար հավելավճար: Նշվում է, որ Ազգային վարժարանների պատասխանատուները մտածում են ամսական հավելյալ վճարեն իրենց աշխատողներին: Այս խոսակցությունները լսելով՝ մյուս դպրոցներում աշխատողները ևս հույս ունեն, որ իրենց պատասխանատուները էլ կդիմեն նույն քայլին:

Ուսուցիչները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ են, ովքեր հաճախ իրենց տան միակ դրամ վաստակողներն են: