yerkirmedia.am – Չնայած այս օրերի հալեպահայության կորուստներին, տեղի հայությունը շարունակում է համառել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, քաղաքում մեկ շաբաթյա ընդմիջումից հետո էլեկտրականությունն ու ջրամատակարարումը վերականգնվել են: Ղամիշլիի «Ազգային Եփրատ» մանկապարտեզի ու Դամասկոսի «Ազգային միացյալ վարժարանի» սաները սկսել են ուսումնական տարին: