Ամսական արխիւ: September 2014

«Հայրենադարձ ղողանջներ» նախագիծն իր շուրջն է համախմբել սիրիահայ երաժիշտներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության «Հայրենադարձ ղողանջներ» նախագիծն իր շուրջն է համախմբել Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, սեպտեմբերի 17-ին միության դահլիճում սիրիահայերի մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր: «Հայրենադարձ ղողանջներ» խորագրով երեկո-նախագծի շնորհիվ կոմպոզիտորների…

Սուրիական Օրագրութիւն – 60

asbarez.com – Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կու գայ պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կու գայ։ Բայց նահանջը հոգիներու, գլխու պտոյտ տուող զառիթափին վրայ սա նահանջը կը ջնջէ, կը ձուլէ,…

Դատապարտյալները սիրիահայերի հետ բնական կանաչ խոտ կարտադրեն

2007 թվականից Վերնիսաժում գործում է «Բանտային արվեստ» տաղավարը, որտեղ պարբերաբար ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու ու նաև բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար: Սեպտեմբերի 16-ին տաղավար…

Հալեպի ազգային վարժարաններում սկսվել է ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Սուլեյմանիեի ազգային Գյուլբենկյան վարժարանում, որտեղ համախմբվել էին «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի, Ազգային Զավարյան, Ազգային Սահակյան, Ազգային Հայկազյան և Ազգային Գյուլբենկյան նախակրթարանների աշակերտները, սեպտեմբերի 15-ին հնչել է առաջին զանգը: Հաջող և արդյունավետ տարեմուտ սկսելու հույսով սկսվել…

ՎԵՐԱՄՈՒՏ

KANTSASAR – Այսօր, Երկուշաբթի 15 Սեպտեմբեր 2014-ին, Սուրիոյ հայկական վարժարաններուն վերամուտն է, հակառակ երկրի տագնապին մեր վարժարանները կը բանան իրենց դռներն ու կ՛ընդունին հայ աշակերտները՝ նոր յոյսով, նոր կորովով, դժուարութիւնները յաղթահարելու միասնական ճիգերով։ Բարի, բեղուն եւ անփորձանք տարի կը մաղթենք…

Ջավախքն օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին

yerkirmedia.am – Ջավախքում մի քանի օր առաջ Սփյուռքի տարբեր հատվածների աջակցությամբ բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը։ Այսօր արդեն ջավախահայերն են օգնության հասնում իրենց հայրենակիցներին։ “Վրաստանի օգնության միության” նախաձեռնությամբ դրամահավաք է կազմակերպվել “Սիրիահայերի օգնության հիմնադրամին” փոխանցելու համար։ Մանրամասները` տեսանյութում

ՀԱԼԷՊԱՀԱՅ ՏԱՍՆԵԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱԼԷՊ

PERIO NEWS/fb/ Սուրիոյ պատերազմական վիճակին մէջ Հալէպ երկու տարի շրջափակուած մնալէ ետք, եւ Հալէպէն դուրս ելլելու ճանապարհները անապահով եւ վտանգուած ըլլալուն պատճառով Հալէպցիք չէին կրցած իրենց քաղաքէն շարժիլ, սակայն 2014-ի ամառը Հալէպէն դէպի արտաքին աշխարհ դուրս ելլելու ճամբան (անշուշտ ցամաքով…

Մի խումբ քեսաբահայեր ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստացել

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-6-ն այցելել է Քեսաբ և Լաթաքիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրեր:…

«Աջակցություն» սիրիահայերին ծրագրը շարունակական կլինի

Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական կարմիր խաչի օժանդակությամբ իրականացվող ծրագրի արդյունքներին այսօր Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակում ծանոթացել է Ավստրայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կարմիր խաչի եւ Ավստրիական կարմիր խաչի ընկերությունների համագործակցության…

Սիրիայում մոտ 40-45 հազար հայ է մնացել, 12 հազարը Հայաստանում են

Սիրիայում շարունակվում են ականներ պայթել, դիպուկահարներ են կրակում, իսկ այնտեղ ապրող հայերը նույն վիճակում են, ինչ այդ երկրի մյուս բնակիչները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սփյուռքի նախարարության Սփյուռքի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանն ասաց, որ…