Ամսական արխիւ: May 2014

Եօթնօրէք Վարդան (Պատրիկ) Անտրեանին

Perio News/fb/ – Քեսապահայութեան առժամեայ հանգրուանին, Լաթաքիոյ մէջ, կիրակի, 18 մայիս 2014-ին, Հայ Առաքելական Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ նահատակ Վարդան Անտրեանին հոգւոյն կատարուած եօթնօրէքի հոգեհանգիստը: Վարդան, որ հազիւ բոլորած էր իր 52 տարին, զոհուեցաւ Քեսապի Չալմա շրջանին մէջ, հրասանդի…

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՆԱՀԱՏԱԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՀՔԷՃԵԱՆԻ ԹԱՂՄԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Perio News/fb/ – Ուրբաթ, 16 մայիս 2014-ին, Տէր Զօրի մէջ նահատակուած բանակային զինուոր Անդրանիկ Քահքէճեանի թաղմանական կարգը տեղի ունեցաւ հինգշաբթի, 22 մայիս 2014-ին, յետ միջօրէի ժամը 3:30-ին, Հալէպի հայ Առաքելական Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ: Նշենք, որ Նահատակը մաս կը կազմէր…

Կրկին Վիրաւոր Մը

Շաբաթ, 24 Մայիս 2014-ին, Նոր Գիւղի մէջ ինկած կազի տակառներէ պատրաստուած երկու հրթիռներու պայթումին պատճառով արձանագրուած է մէկ վիրաւոր եւ նիւթական վնասներ: Հալէպի Լրատուական Գրասենեակ

Հոմսի հայկական վարժարանի դասասենյակները զինյալները դարձրել էին վիրահատարան, դեղատուն կամ հիվանդասենյակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի ազատագրումից հետո՝ մայիսի 15-ին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը և Ազգային քաղաքական ժողովի ատենապետ տիար Ավո Ոսկյանը այցելել են Հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և ազգային «Սահակյան» վարժարան՝ մոտիկից ծանոթանալու ազգային կառույցների կրած…

ՀՕՄի «Կարս» Մասնաճիւղը 4000 Տոլար Կը Գոյացնէ Ի Նպաստ Քեսապի Հայութեան

ԿԼԵՆՏԷՅԼ.- Կիրակի, Ապրիլ 27ին, Կլենտէյլի «Ֆինիսիա» ճաշարանին մէջ տեղի ունեցած ձեռնարկի մը ընթացքին, Սանթա Մոնիքայի ՀՕՄի «Կարս» մասնաճիւղի ընկերուհիներն ու համակիրները կրցած են 4000 տոլարի նուիրատուութիւն մը ապահովել՝ Քեսապէն տեղահանուած ու Լաթաքիա ապաստանած հայութեան անմիջական օժանդակութիւն հասցնելու համար: Ձեռնարկին բացումը…

Մարդասիրական օգնություն քեսաբահայությանը

news.am – Բեյրութում Իտալիայի դեսպանությանը կից գործող Իտալիայի միջազգային համագործակցության գրասենյակը, մայիսի 22-ին, Լիբանանում ձեւավորված սիրիահայերին աջակցությունը համակարգող հայկական հանձնաժողովի հետ սկսել է մարդասիրական օգնության տրամադրումը Լաթաքիայում, Անջարում եւ Բեյրութում ապաստանած քեսաբահայ ընտանիքներին: http://news.am/arm/news/210769.html

Սուրիահայերուն Ի Նպաստ Նկարչական Ցուցահանդէս

Perio News/fb/ – Մայիս 11-ին Պոլսոյ պատրիարքարանի դահլիճին մէջ, պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթէշեանի հովանաւորութեամբ, կազմակերպուեցաւ նկարչական ցուցահանդէս` մասնակցութեամբ 53 նկարիչներու. ցուցահանդէսին ամբողջ հասոյթը պիտի նուիրուի Սուրիոյ աղէտեալներուն: Արամ արք. Աթէշեան շնորհաւորեց բոլոր այն նկարիչները, որոնք բարեհաճած էին նուիրելու իրենց…

3550 դոլար է նվիրաբերվել հայանպաստ բարեգործական ծրագրերին

panorama.am – Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ԱՄՆ Մերիմաք հովտի Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովը, 3550 դոլար գումար է նվիրաբերել հայանպաստ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է «Armenian Weekly»-ն: Գումարը կբաշխվի չորս բարեգործական ծրագրերի միջև. 1300 դոլար կտրամադրվի…

Հալեպում տեղի կունենա Անդրանիկ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում մայիսի 16-ին զոհված Անդրանիկ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 22-ին, Սիրիայի ժամանակով 15:30-ին Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Անդրանիկ Քահքեջյանը Հալեպից էր և ծառայում էր սիրիական…

Շուրջ 1000 սուրիահայերու ժամանակաւոր կացարան յատկացուած է, 900-ին՝ աշխատանք

Perio News /fb/ – «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ը կազմակերպած էր «Համաձուլման ճամբէքով» խորագիրը կրող համագումար, որուն ընթացքին քննարկուած են սուրիահայերուն հիմնախնդիրները՝ բնակարաններու ապահովում, աշխատանքի հարց ու անոնց լուծման ուղիները: Համագումարին մասնակիցները անդրադարձած են նաեւ Քեսապի մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն եւ‘…