panorama.am – Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, ԱՄՆ Մերիմաք հովտի Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովը, 3550 դոլար գումար է նվիրաբերել հայանպաստ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է «Armenian Weekly»-ն:
Գումարը կբաշխվի չորս բարեգործական ծրագրերի միջև. 1300 դոլար կտրամադրվի Սիրիահայերի օգնության հիմնադրամին, 1000-ական դոլար` «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպությանը և Հայաստանի Ֆուլեր բնակարանաշինական կենտրոնին, իսկ մնացած գումարը կհատկացվի Մերիմաք հովտի Հայոց ցեղասպանության կրթական կոմիտեի ծրագրերի իրականացմանը:
20 տարվա գործունեության ընթացքում հանձնաժողովը շուրջ 75 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել ԱՄՆ-ում և արտասահմանում գործող մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների: