Ամսական արխիւ: April 2014

ՀԻՆ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹԻՒՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԱՂԱՔԸ ՈՒԺԳԻՆՕՐԷՆ ՑՆՑՈՒԵՑԱՒ

PERIO NEWS/fb/ – Այսօր, կիրակի, 27 ապրիլ 2014-ին, առաւօտեան, Հալէպ ցնցուեցաւ քանի մը ուժգին պայթուններու պատճառով, որ կեդրոնացած էր՝ Հին Հալէպի շրջանները, Ալաքապէ, Սապաա պահրաթ: Պէտք է ըսել, որ վերջին պայթումը՝ Հալէպ քաղաքի կեդրոնը՝ Սապաա Պահրաթ շրջանին մէջ գտնուող ِարդիւնաբերութեան…

Հալեպահայությունը պայքարի միասնական ոգով նշել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով ս. Պատարագ և հոգեհանգստի արարողություն է կատարվել Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են…

Դամասկոսի հայկական եկեղեցիներում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 1,5 միլոն զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել և հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են գտնվել Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքապետ Տեր Ժոզեֆ…

Քեսաբցիները չեն լքելու Քեսաբը, թույլ չենք տա, որ Թուրքիայի թեթև ձեռքով այդ էջը շրջվի

panorama.am – Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած քեսաբահայերի ժառանգներն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ և ոգեկոչեցին իրենց նախնիներին: «Քեսաբի հայերի տեղահանմանը Թուրքիան մասնակից եղավ»,- ասաց Քեսաբ հայրենակցական միավորման նախագահ Գեղամ Սարմազյանը: Նա նշեց, որ իրենց նպատակը համախմբումն ու…

Հալեպահայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի ս.…

Սուրիական Օրագրութիւն – 48

asbarez.com – Ապրիլեան այս առաւօտը աչք բացաւ լռութեան շոյանքին տակ։ Պայթիւններ չկային տակաւին։ Ժպտեցայ բացուող լոյսին ու իջայ։ – Բարի լո՜յս, – կանչեցին դրացուհիներս, – եկո՛ւր սուրճի։ Ժամանակ չունէի, արեւը կը կանչէր զիս։ Առաջին հանդիպողը տէր որոնող շունը եղաւ, որ…

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ. ԿԱՐՊԻՍ ՄԵԼՔՈՆԵԱՆ ԵՒ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ ԶՈՀՈՒԵՑԱՆ

PERIO NEWS – Այսօր, 22 ապրիլ 2014-ի, առաւօտեան ժամերուն Հալէպի Ռամուսիէ շրջանին մէջ շատ ահաւոր զինեալ բախումներու ժամանակ ստացած փամփուշտի հետեւանքով զոհուեցաւ պետական զինակից Կարպիս (Կարօ) Մելքոնեան: Իսկ, 12 ապրիլ 2014-ին հրթիռաձգութեան պայթումի պատճառով եւ ստացած բեկորներու հետեւանքով վիրաւորուած Սարգիս…

Եվս մեկ հայ է զոհվել Հալեպում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 22-ի առավոտյան կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Կարո Մելքոնյանն է, ով սիրիական բանակի կողքին կռվում էր կամավորական ջոկատներում: Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, մահացել էր կամավորական բանակի ևս…

Մեկ քեսաբահայի ևս հանձնել են Թուրքիային

yerkir.am – Ըստ Haberler-ի՝ սիրիական բանակի դեմ կռվող ընդդիմադիրները 72-ամյա քեսաբահայ Ջորջ Քուրդմուսյանին երեկ հանձնել են Թուրքիային: Չնայած ռմբակոծությունների արդյունքում ստացած վնասվածքներին՝ նրա վիճակը կայուն է:

Հալէպի մէջ կենցաղային պայմանները կը վատթարանան

horizonweekly.ca – Հալէպի մեր պաշտօնակից «Գանձասար» կը յայտնէ, որ դէպի Հալէպ հիմնական մուտքի ճամբան վտանգուած ըլլալու պատճառով, սննդամթերքի եւ վառելանիւթի տագնապը կը շարունակուի, որուն կողքին արդէն երրորդ օրն է, որ քաղաքը բոլորովին զրկուած է ելեկտրական հոսանքէ՝ զինեալ խմբաւորումներու ելեկտրակայանի գրաւման…