Ամսական արխիւ: March 2014

Քեսաբը՝ Վաշինգտոնի և Մոսկվայի ուշադրության կենտրոնում

azatutyun.am – Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումն արդեն վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, Սիրիայի Քեսաբ բնակավայրի և վերջին օրերին քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ են արել ինչպես պաշտոնական Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան: «Մենք խորապես մտահոգված ենք…

Թուրք զինյալները երկու քեսաբահայի անուն են տվել, նրանց են պահանջում

tert.am – Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի Քեսաբ ավանում գտնվող մի քանի ծերերի խնդրին, ովքեր չեն կարողացել հեռանալ իրենց տներից և այժմ էլ գտնվում են Քեսաբում, ասաց, թե տեղեկություն կա, որ նրանք իրենց տներում…

«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան

panorama.am – Քեսաբի իրենց տները լքել հրաժարված 22 հայերի մասին ստույգ տեղեկություններ չկան: «Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա, թե՞ այլ բան է պատահել: Բայց կան լուրեր, որ բռնաբարել են ծեր կանանց, ինչպես նաև գերի են վերցրել և Թուրքիա…

Քեսապէն Տեղահանուած Հայորդիներուն Ի Նպաստ Զօրակցութեան Ցոյց

asbarez.com – ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ուրբաթ 28 Մարտին, կէսօրէ ետք ժամը 2ին, հարիւրաւոր հայորդիներ, ընդառաջելով Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Քեսապի հայրենակցական միոըճթան հրաւէրին, զօրակցութեան ցոյց կատարեցին Լոս Անճելըսի մէջ թրքական հիւպատոսարանին առջեւ: Ցուցարարները թրքական իշխանութեանց կողմէ հովանաւորուած Քեսապի վրայ յարձակումները դատապարտող…

ԱՄՆ-ը պատասխանատու է քեսաբցիների պաշտպանության համար. հայ համայնքը պահանջներ է ներկայացրել

yerkirmedia.am – Մինչ Վաշինգտոնի հայտարարությունը Քեսաբի դեպքերի մասին, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւոր առաջնորդների պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ եւ կոչ արել ամերիկյան կառավարությանն՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում պատմականորեն հայկական Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայից ահաբեկիչների հարձակումներին վերջ…

Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը

panorama.am – «Քեսաբի հայերը, ովքեր Թուրքիայի կողմից զինված ծայրահեղականների հարձակման պատճառով տեղահանվել են և այս պահին ապրում են Լաթաքիայում, կոչով դիմել են աշխարհի ողջ հայությանը»,- գրել է «Ասպարեզ»-ն ու տեղադրել կոչը: «2014 թվականի մարտի 21-ին` Մայրերի օրը (Սիրիայում մայրերի օրը…

50 հազար եվրո՝ քեսաբահայությանը

Սիրիահայության աջակցության շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 50 000 եվրո է ուղղել Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծմանը:

Արամ Ա Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը

Արամ Ա Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունըՄարտ 28, 2014 | 13:01 Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը, մարտի 27-ի երեկոյան զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին՝ կապված Քեսաբում…

Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի համար կառուցվող Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Հիմա դրանց հետ կապված վերջնական ճշգրտումներ են արվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա խոսքով` առաջիկայում…

Դամասկոսում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահի հետ

yerkirmedia.am – Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր Դամասկոսի իր նստավայրում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի քանի երկրների կողմից աջակցություն ստացած ահաբեկչության եւ ծայրահեղականության վտանգների մասին: ՍԱՆԱ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն Ասադին…