tert.am – Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի Քեսաբ ավանում գտնվող մի քանի ծերերի խնդրին, ովքեր չեն կարողացել հեռանալ իրենց տներից և այժմ էլ գտնվում են Քեսաբում, ասաց, թե տեղեկություն կա, որ նրանք իրենց տներում են, նրանց ոչ ոք ոչինչ չի արել:
Կարո Յուզբաշյանն ասաց, թե տեղեկություն կա նաև, որ թուրք զինյալները Քեսաբում մնացած ծերերից պահանջել են երկու հայի.
«Երկու հայի անուն են տվել ու ասել, թե այդ երկու հային պետք է անպայման բերեք կամ նրանց հեռախոսահամարները տաք, կամ էլ` ասեք, թե նրանք որտեղ են հիմա: Ա՛յ, սա է մտահոգողը, թե չէ ծերերն իրենց տներում կարծես թե դժվարություններ չունեն»,-ասաց Կարո Յուզբաշյանը: