panorama.am – Քեսաբի իրենց տները լքել հրաժարված 22 հայերի մասին ստույգ տեղեկություններ չկան:

«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա, թե՞ այլ բան է պատահել: Բայց կան լուրեր, որ բռնաբարել են ծեր կանանց, ինչպես նաև գերի են վերցրել և Թուրքիա տարել: Միայն 11-ի ողջ լինելու մասին հստակ տեղեկություններ ունենք»,- Panorama.am-ին ասաց Լաթաքիայում ապաստանած քեսաբի հայ Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

Նրանք կորած են, տարբեր խոսակցություններ են, բայց պաշտոնապես ոչինչ հայտնի չէ:

«Զավակները կան, քույրերը, եղբայրները… փնտրում են իրենց ծնողներին»,- հավելեց նա:

Նշենք, որ Քեսաբի շրջակայքում թեժ մարտեր են զինյալների և Սիրիայի բանակի միջև: