Ամսական արխիւ: June 2013

Կոնգրեսական Քրիս Սմիթը խնդրել է Օբամայի վարչակազմին պատմել սիրիահայերին տրամադրվող օգնության մասին

news.am – ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթակոմիտեի անդամները միացել են ենթակոմիտեի ղեկավար կոնգրեսական Քրիս Սմիթին, ով դիմել է նախագահ Օբամայի վարչակազմին` հարցնելով սիրիահայերի, ինչպես նաեւ երկրի մյուս բոլոր քրիստոնյաների բարեկեցության մասին: Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված լսումների ընթացքում…

Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը

yerkir.am – Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850…

Սիրիահայ բժիշկն իր սեփական սարքավորումը գործարկում է Թալինի հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկության ոլորտում իր աշխատանքը լավ կատարելու համար Սիրիայից Հայաստան տեղափոխված թերապևտ-սրտաբան Պողոս Աղոյանն իր անձնական օգտագործման ուլտրաձայնային հետազոտաության ապարատը տարել եւ գործարկում է Թալինի հիվանդանոցում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բժիշկը, սարքավորման բացակայությունը շատ էր դժվարացնում…

Սիրիահայ վարսավիրը կարոտի ու Հայաստանի կյանքի մասին

lragir.am – Սիրիահայ Րաֆֆի Թաշչյանն արդեն մեկ տարի է՝ չի տեսել Հալեպում մնացած ծնողներին և երկու մեծ եղբայրներին: Շուրջ 2 տարի տևող Սիրիայի պատերազմի պատճառով ծնողները չեն կարողանում Հայաստան գալ: Իսկ Րաֆֆին չի կարող մեկնել Սիրիա ընտանիքի մոտ: «Անցած տարի…

Հայաստան հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

yerkir.am – Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին: Այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված…

Սիրիահայ ընտանիքը մեքենայով ընկել է գետը

news.am – Հունիսի 26-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ…

Հալեպահայության կենցաղային խնդիրները վերջին շրջանում առավել են սրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայության մի շարք կենցաղային խնդիրները վերջին շրջանում առավել են սրվել հայաբնակ շրջաններից ոչ հեռու տեղի ունեցած բախումների պատճառով: Պատերազմական Սիրիայի և այնտեղի հայության վիճակի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ազատ-Հայ» Միջին Արեւելքի հայության կայքի…

Սիրիացի զինյալները փորձել են մտնել հայաշատ Քեսաբ

news.am – Իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման անդամները փորձել են մտնել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հայաշատ Քեսաբի շրջան, սակայն անհաջողության են մատնվել։ Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ ամիսներ առաջ «Ազատ սիրիական բանակի» զինյալները փորձել են…

Սիրիահայերի օգնության ամերիկյան հիմնադրամը արդեն 500 հազար դոլար է փոխանցել

news.am – Անցյալ տարի ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) արդեն 500 հազար դոլար է փոխանցել: Կազմակերպիչներին հաջողվել է եւս 100 հազար դոլար հավաքել` երկու շաբաթ առաջ Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը:…

Սիրիահայերն առանց միջազգային օգնության

civilnet.am – Գրեթե երկու տարի շարունակվող սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար Հայաստանի կառավարությունը միջազգային դոնոր հաստատություններից ու երկրներից աջակցություն չի խնդրել: