news.am – Հունիսի 26-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ Արմեն Պողոսյան) դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղեւորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին (ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին(ծնված 1965թ.) եւ Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: