news.am – Իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման անդամները փորձել են մտնել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հայաշատ Քեսաբի շրջան, սակայն անհաջողության են մատնվել։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ ամիսներ առաջ «Ազատ սիրիական բանակի» զինյալները փորձել են մտնել հայաշատ Քեսաբ, որից հետո գրավել Լազկիյե քաղաքը, սակայն պարզել են, որ չեն կարող, քանի որ կառավարական զորքերը Քեսաբի մերձակայքը ականապատել են։

Սիրիացի զինյալները փորձել են Քեսաբ մտնել Թուրքիայի տարածքից, սակայն թուրքական իշխանությունները միջազգային սկանդալից խուսափելու համար հրաժարվել են թույլատրել օգտագործել Թուրքիայի տարածքը։