PanARMENIAN.Net – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին…
Ամսական արխիւ: March 2013
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ
15/03/2013
Մարտի 15–ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ` քննարկելու գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո Տերունական աղոթքով խնկարկված դահլիճում սկսվեց միջոցառումը: ՀՀ սփյուռքի…
Յայտարարութիւն (Քեսապ)
14/03/2013
Սուրիական հայրենիքին վիճակուած տագնապի շրջագիծէն ներս, սուրիահայ կազմակերպութիւններն ու բարեսիրական միութիւնները, գլխաւորութեամբ հայ երեք համայնքապետերուն յառաջացուցած են Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմինը: Սուրիոյ հայկական կարեւորագոյն կեդրոններէն (Հալէպ, Ճէզիրէ եւ Ծովափ՝ Լաթաքիա ու Քեսապ) իւրաքանչիւրը, միասնակամութեան սկզբունքով առաջնորդուած եւ տեղական…
Յայտարարութիւն (Հալէպ)
14/03/2013
ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱԼԷՊԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ syriashdab.com – Ճարտարուեստի միութեան Հալէպի այն անդամները, որոնց գործարանները Հալէպի մէջ տեղի ունեցած դէպքերուն պատճառով վնասներ կրած են, կրնան ներկայանալ Հալէպի Ճարատարարուեստի Գրասենեակ (որ առժամաբար հաստատաուած է Հալէպի Համալսարանի հանրակացարաններու կեդրոնական դրան դիմաց) եւ տուեալներ ներկայացնել…
Հալեպի հայկական թաղամասերում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել
14/03/2013
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին մի քանի օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, եւ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ ռումբերի եւ կրակոցների ձայներ…
Ըստ Ամերիկայի Ձայնի Աշխատակցին՝ 6000 սուրիահայեր ապաստանած են Հայաստան
13/03/2013
Ներքին պատերազմը որ Սուրիոյ մէջ պայթեցաւ ու կը շարունակուի երկու տարիէ ի վեր, տակնուվրայ ըրաւ նաեւ Սուրիոյ մէջ ապրող Հայերու կեանքը։ Հալէպի Հայ գաղութը, որ մեր շրջանի ամէնէն աւանդապահ եւ ուժեղ գաղութն էր, մեծ հարուած կրեց, մեծ թիւով Հայեր, որոնք…
Հաղորդագրութիւն
13/03/2013
kantsasar.com – Սուրիական երկամեայ տագնապին եւ անոր ծանրագոյն հետեւանքներուն դիմաց, Բերիոյ Հայոց Թեմի Ազգ.Վարչութիւնը Ազգ. Վարժարաններու նիւթական հսկայական կարիքները ապահովելու նախանձախնդրութեամբ եւ ծնողներուն օժանդակած ըլլալու տրամադրութեամբ, յատկապէս 2012-2013 ուսումնական տարեշրջանը անվճար կը յայտարարէ: Արդ, կրթական նուիրական գործին անհրաժեշտ նիւթականը ապահովելու…
Սիրիահայ երեսունմեկ քաղաքացիներ կենսաթոշակի իրավունք են ստացել
13/03/2013
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունվարի վերջին տվյալներով փաստացի բնակվում է 489 սիրիահայ ընտանիք` 1372 անդամներով: Բոլոր այս ընտանիքների համար առաջնային են համարվում բնակարանների վարձերի հետ կապված խնդիրները: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Երեւանի…
Սիրիահայ ընտանիքի համար Քաշաթաղը դրախտ է թվում
12/03/2013
Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, ԼՂ է տեղափոխվել սիրիահայերի շուրջ 25 ընտանիք: Տոնապետյանների բազմանդամ ընտանիքը հաստատվել է Իրանին սահմանամերձ Կովսական քաղաքում: Վատ կենսապայմաններից չեն դժգոհում, զբաղվում են հողագործությամբ եւ ասում, թե հայրենիքը դրախտ է թվում:
Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է նպաստներ տրամադրել սիրիահայերին
12/03/2013
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին ամենամսյա ընտանեկան նպաստ տրամադրել՝ անկախ այս օգնության հատկացման համար պահանջվող պայմանների առկայությունից: Այս մասին Սփյուռքի նախարարությունում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Հայաստանի վարչապետի այս տարվա հունվարի…