Լուրեր

Հալեպի հայերը գոյության խնդրի առաջ. «Օր առաջ պետք է տեղափոխվել Հայաստան»

Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին օրերին իրավիճակն ավելի է լարվել, գրեթե ամեն օր հաղորդվում է հայ զոհի ու վիրավորի մասին: Հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի բնորոշմամբ, հայահոծ Հալեպի համայնքը դատարկվում է, Հալեպից հայերին հեռացնելու հստակ նպատակ է իրագործվում: Այսօր լրագրողների հետ…

Մշակվում է քեսաբահայերին Հայաստանում ապաստան եւ աշխատանք տալու երկարաժամկետ ծրագրի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քեսաբահայերի աջակցության ծրագրերը նոր դրսեւորումներ են ստանում: Նախաձեռնություններ կան, որոնք ոչ միայն ուղղվում են նրանց օժանդակությանը, այլեւ փորձում են պայմաններ ստեղծել, որ քեսաբահայերն իրենց աշխատանքով կարողանան բարեկեցիկ ապրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Վարուժան Ավետիքյանն…

Շնորհակալիք՝ Քեսապէն Ու Քեսապահայերէն

Քեսապի ուսումնասիրաց միութեան վարչութիւնը՝ տէր Թաթուլի (ձախէն երրորդը) եւ տէր Գարեգինի հետ Քեսապի ու քեսապահայութեան տագնապը տակաւին կը շարունակէ խոցել հայութեան արդէն իսկ վիրաւոր սիրտը: Քեսապահայերը, որոնք մեծ մասամբ ապաստան գտած են Լաթաքիա ծովափնեայ քաղաքին մէջ, տակաւին կը շարունակեն ապրիլ…

Զոհ եւ վիրաւոր

Այսօր 2 Յունիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ահաբեկչական խմբակներու կողմէ նետուած հրթիռներուն պատճառով զոհուեցաւ Անդրանիկ Գանթարճեանը: Անդրանիկին մարմինը գտնուեցաւ աւերակ շէնքի փլատակներուն տակ: Նոյն շրջանին մէջ ինկած կազի շիշերուն պատճառով վիրաւորուեցաւ Մանուկ Ղազէլեանը: Վիրաւորին պարագան մտահոգիչ չէ: Իսկ Ճալաաի շրջանին…

Աւերներ եւ վիրաւորներ`

1 Յունիսի ուշ գիշերէն մինչեւ 2 Յունիսի վաղ առաւօտեան ժամերուն, Հալէպի տարբեր շրջաններու մէջ հրթիռաձգութիւնը շարունակուեցաւ: Յատկապէս Նոր Գիւղի շրջանին մէջ ահաբեկչական խումբերու կողմէ նետուած կազի շեշերէն պատրաստուած հրթիռները մեծ աւերներ գործեցին: Վնասուեցան շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու…

Նոր վիրաւոր, Վիճակի ահաւորութիւնը կը շարունակուի

ՆՈՐ ԳԻՒՂԻ վիճակը հետզհետէ աւելի կը վատթարանայ, աւելի վտանգաւոր կը դառնայ: Հրթիռներու տեղացումը կը շարունակուի: Վայրկեանններ առաջ (2 Յունիս 2014, 12.55 p.m.) 4 հրթիռ ինկաւ Զուարթնոց եկեղեցւոյ շրջակայքը: Վիրաւորուեցաւ Յարութ Իսկէնեանը: Վիրաւորին պարագան մտահոգիչ չէ: Հալէպի Լրատուական Գրասենեակ

Հալեպի հայաշատ շրջաններն ավերվում են. կան նոր վիրավորներ (ֆոտոշարք)

Հալեպից տագնապալի լուրերն արդեն սկսել են ստացվել ժամ առ ժամ։ Քիչ առաջ մեր հատուկ թղթակից Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ գիշերը շարունակվել են ուժեղ հրետակոծությունը եւ ռմբակոծությունը Հալեպի տարբեր, այդ թվում՝ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի վրա։ Հատակապես Նոր Գյուղում մեծ ավերածություններ…

Հալէպի պատերազմական վիճակի ահաւորութիւնը կը շարունակուի

Կիրակի 1 Յունիս 2014ին, առաւօտեան ժամերէն մինչեւ երեկոյեան ժամերը, Հալէպի տարբեր շրջաններու մէջ, յատկապէս Նոր Գիւղի շրջանին մէջ, հրթիռներու եւ կազէ շիշերէ պատրաստուած հրասանդներու տեղացումը շարունակուեցաւ: Նոր Գիւղի մէջ ինկած հրթիռներէն մէկուն պատճառով վիրաւորուեցաւ Զարեհ Քահքէճեանը: Վիրաւորին պարագան կայուն է…

Հալեպի հայաշատ շրջանում իրավիճակը գերլարված է. գրանցվել են զոհեր

tert.am – Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկվանից սկսված գերլարված իրադրությունը շարունակվում է: Հալեպի լրատվական գրասենյակի տվյալներով՝ երեկ և այսօր Նոր Գյուղի շրջանում տագնապալի իրադրությունը շարունակվում է, և անթիվ ու անհամար հրասանդի արկեր և հրթիռներ են…

ՆՈՐ ԶՈՀԵՐ

30-31 Մայիս 2014ին, Նոր Գիւղի շրջանի տագնապալի կացութիւնը կը շարունակուի, հրասանդներ եւ հրթիռներ անհամար կը տեղան: Ինկած հրթիռներուն պատճառով արձանագրուած են հայ զոհեր եւ վիրաւորներ: Շուտով կը հաղորդենք անունները: Հալէպի Լրատուական Գրասենեակ