tert.am – Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկվանից սկսված գերլարված իրադրությունը շարունակվում է:

Հալեպի լրատվական գրասենյակի տվյալներով՝ երեկ և այսօր Նոր Գյուղի շրջանում տագնապալի իրադրությունը շարունակվում է, և անթիվ ու անհամար հրասանդի արկեր և հրթիռներ են տեղացել:

Պայթած հրթիռների պատճառով արձանագրվել են հայ զոհեր ու վիրավորներ:

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի տվյալներով՝ զոհվածներն են՝ Միսաք Պարգևի Բոշգեզենյանը և Ռահել Դավիթյանը:

Վիրավորների անունները չեն հաղորդվում:

Նոր Գյուղի հայությանը կոչ է արվում տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։

Մարդկային կորուստներից բացի արձանագրվել են նյութական լուրջ վնասներ, բնակարաններ են փլվել։