Հալեպից տագնապալի լուրերն արդեն սկսել են ստացվել ժամ առ ժամ։
Քիչ առաջ մեր հատուկ թղթակից Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ գիշերը շարունակվել են ուժեղ հրետակոծությունը եւ ռմբակոծությունը Հալեպի տարբեր, այդ թվում՝ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի վրա։
Հատակապես Նոր Գյուղում մեծ ավերածություններ են գործել գազի տարաներով արկերի պայթյունները։ Վնասվել են հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, բնակարաններ, արհեստանոցներ եւ խանութներ։
Արձանագրվել են նոր վիրավորներ։ Պայթյուններից կյանքի համար ոչ վտանգավոր վիրավորում են ստացել Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը, Հարութ Իսկենյանը։ Կիրակի երեկոյան ընկած հրթիռներից մեկի բեկորներից վիրավորվել էր հալեպահայ Զարեհ Քահքեջյանը։ Բարեբախտաբար, վիրավորումը վտանգավոր չէ նրա կյանքի համար։
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=20500