ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորների անուններն են՝ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյան, Լևոն Չերչյան, Թալի Մինասյան, Անի Մահսերջյան և Հովսեփ Դեմիրճյան: Բարեբախտաբար, նրանց վիճակը…
Լուրեր
ԱԳՆ մամլո խոսնակ. «Խստորեն դատապարտում ենք Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները»
05/06/2014
aravot.am – Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է:
Լուրեր
Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը կը դատապատէ
05/06/2014
Սուրիոյ քաղաքացիական պատերազմի սկիզբէն իսկ, Հալէպի հայկական համայնքը, գտնուելով կառավարական եւ ընդիմմութեան ուժերուն ընդհարումի գօտիին միջեւ, մինչեւ այսօր կ’ապրի ծանր օրեր, տալով տասնեակներով զոհեր, հարիւրաւոր վիրաւորներ, ինչպէս նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառոյցներու: Վերջին շրջանին կացութիւնը վատթարացած է,…
Լուրեր
Արամ Ա.-ն հալեպահայության հարցով հեռախոսազրույց է ունեցել սիրիացի պաշտոնյաների հետ և օգնություն կխնդրի Հռոմի պապից
05/06/2014
tert.am – Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով և կապ է պահում Սիրիայի պաշտոնյաների հետ, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը։ Վատիկանում գտնվող Արամ Ա-ն զրուցել է Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որը վեհափառին…
Լուրեր
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Սիրիայում հայերի դեմ հարձակումները կանխելու խնդրով դիմել է Սպիտակ տուն
05/06/2014
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը` պահանջելու, որ դադարեցնեն Սիրիայում հակահայկական հարձակումները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ գրասենյակից, ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ…
Լուրեր, Հարցազրոյցներ
Սիրիահայերին, կարիքավորներին, զոհվածների ընտանիքներին…Մայր Աթոռի նոր ծրագրերի և արվածի մասին
05/06/2014
panorama.am – Մայր Աթոռի Սոցիալական ծառայության ծրագրերը նպատակաուղղված են հաստատուն հույսի և ամբողջական սիրո մեջ պահելու մեր հանրությանը, հառաջաքայլ արձանագրելու մեզանում և բարի օրինակի երաշխավորություն առ Աստված, առ գեղեցիկը, մնայունն ու անանցը: Այսպես է աշխատանքը բնութագրում Սոցիալական ծառայությունների տնօրեն Տ.…
Լուրեր
Հ.Յ.Դ. Բիւրոյի յայտարարութիւնը Հալէպում հակահայ արարքների մասին
04/06/2014
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրoն դատապարտում է Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ վերջին օրերին հետզհետէ ուժգնացող յարձակումները։ Արդէն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանութիւններին իբրեւ ընդդիմութիւն հանդէս եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են: Կան փաստեր, որ Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ սաստկացած…
Լուրեր
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ
04/06/2014
Այսու Հալէպի Նոր Գիւղի շրջանը կը յայտարարենք ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ: Կոչ կ՛ուղենք համայն հայութեան, որ բոլոր միջոցներով սատար հանդիսանայ ի նպաստ այս անմարդկային հրթիռաձգութեան անմիջական կասեցման, յանուն աղէտահար ժողովուրդին Ֆիզիքական անվտանգութեան ապահովման: Հալէպի Լրատուական Գրասենեակ 4 Յունիս 2014
Լուրեր
ՆՈՐ ԳԻՒՂՆ ՈՒ ՀԱԷՊԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԴԻՄԱՑ…
04/06/2014
Յունիս ամսուան առաջին օրէն սկսեալ` Հալէպի ընդհանրապէս եւ Նոր Գիւղի մասնաւորապէս վիճակը ահաւորապէս վատացած է: Ահաբեկիչ խմբաւորումներու կողմէ, որոնց կարեւոր բաժինը ուղղակի թուրք կամ թրքամէտ արմատական ահաբեկչական խումբեր են, ամէն տեսակի կործանարար հրթիռներ ու հրասանդներ տեղացին եւ կը շարունակեն տեղալ…
Լուրեր
Սիրիահայերի մեծ մասը ընտրություններին աջակցել է Ասադին
04/06/2014
1in.am – Երեկ Սիրիայում նախագահական ընտրություններ էին՝ երեք տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմի ֆոնին: Թեկնածուներն էին ներկայիս նախագահ Բաշար Ասադը, Հալեպից՝ կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջերը և գործարար, նախկին նախարար Հասան Աբդել Իլյահի Ալ-Նուրին: Գրանցվել էին 15.8 մլն ընտրողներ:…