ՀԱԼԷՊԱՀԱՅ ՆԱՀԱՏԱԿ, ՆՈՒԻՐԵԱԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՌԱՖՖԻ ՊՉԱՔՃԵԱՆԻ ՄԱՐՄԻՆԸ ՀՈՂԻՆ ՅԱՆՁՆՈՒԵՑԱՒ

kantsasar.com – Այսօր, յետմիջօրէի ժամը 4:00-ին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հալէպահայ նահատակ, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան դաշնակցական ղեկավար Ռաֆֆի Պչաքճեանի յուղարկաւորութեան արարողութիւնը։ Արարողութիւնը, յանուն Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, գլխաւորեց Տէր Յուսիկ Աւագ Քահանայ Սեդրակեան։ Յուղարկաւորութեան ներկայ էին ՀՀ…

ՄԱՀԱԶԴ

Հ.Յ.Դ. Բիւրոն ցաւով կը գուժէ մահը նուիրեալ Դաշնակցական եւ Հալէպի հայաշատ թաղամասերու ինքնապաշտպանութեան ղեկավար՝ ընկեր՝ ՌԱՖՖԻ ՊՉԱՔՃԵԱՆ-ի։ Ընկերը նահատակուեցաւ պարտականութեան ճամբուն վրայ, 10 Յունիս, 2016-ին։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

ԳՈՅԺ

KANTSASAR/fb/- Խոր կսկիծով կը գուժենք մահը ծառայութեան պատնէշի վրայ նահատակուած, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան ղեկավար, նահատակ ընկեր Ռաֆֆի Պչաքճեանի։

Ահաբեկիչները կրկին հրթիռակոծել են Հալեպի հայահոծ Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 9-ին հրթիռակոծել են Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները: Այդ մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: Սուլեյմանիեի արհեստավորների կենտրոնի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ:

Հալեպի Նոր Գյուղ հրթիռակոծության հետեւանքով 4 հայեր վիրավորվել են

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը շարունակում է մնալ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Նախօրեին հրթիռակոծվել են Նոր Գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե եւ Համտենիե թաղամասերը: Հրթիռակոծությունների հետեւանքով 29-ը մարդ զոհվել է, 40-ը` վիրավորվել: Վիրավորնեորի թվում 4 հայ կա՝ Կատրին Խաչոյան, Լուսին…

Դեր Զորում Սիրիայի բանակի հայ զինվոր է զոհվել

azatutyun.am – «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերում զոհվել է հայազգի զինվոր Ջորջ Ասալը: «Արմենպրես»-ն այս մասին հաղորդում է, վկայակոչելով «Արևելք» լրատվական կայքի տեղեկությունը։ Սիրիայում կայքի աղբյուրը նաև հայտնել է, որ Հալեպում ծնված Ջորջը Սիրիայի բանակի զինվոր էր և…

Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները

yerkir.am – Տեղեկացրեցինք, որ Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է զինված ահաբեկչական խմբավորումների կողմից, որի հետևանքով մահացել է 4 հայ: «Գանձասար»-ը հրապարակել է զոհերի անունները՝ Վազգեն Ճապաղջուրյան Լևոն Քելխաչերյան Հովսեփ Ջանեցյան Խաչիկ Ապուլապության։

Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից 4 հայ է զոհվել

tert.am – Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասի վրա հինգշաբթի օրը զինյալ ահաբեկիչներն ավելի քան 30 հրթիռ են արձակել։ «Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել են 3 հայեր, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են…

Հալեպի հայկական թաղամասում շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

yerkir.am – Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել հայկական նոր Գյուղ թաղամասը: Երեկ այդ շրջանում ընկել է 8 հրթիռ, ինչի հետևանքով շենք է փլուզվել: Ըստ «Գանձասար»-ի՝ փլուզման հետևանքով, բացի նյութական վնասներից, գրանցվել է 4 զոհ և տասնյակ վիրավորներ: Նշենք,…

Հալեպում հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ են տեղափոխվում

yerkirmedia.am – Սիրիայում և Հալեպում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ տեղափոխվում են։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից «Արմենպրես»—ին տեղեկացրին, որ օրերս զինյալ ահաբեկչական խմբավորումները տասնյակ հրթիռներով թիրախ դարձրին Նոր Գյուղի թաղամասերը, այդ թվում և «Վերժին Կյուլպենկյան»…