Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը շարունակում է մնալ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Նախօրեին հրթիռակոծվել են Նոր Գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե եւ Համտենիե թաղամասերը:

Հրթիռակոծությունների հետեւանքով 29-ը մարդ զոհվել է, 40-ը` վիրավորվել: Վիրավորնեորի թվում 4 հայ կա՝ Կատրին Խաչոյան, Լուսին Պարշիք, Նորա Սարգիս եւ Կարապետ Խաչոյաններ:

Մարդկային կորուստներից բացի, քաղաքը նյութական մեծ վնասներ է կրել, քանդվել են բնակարաններ:

Նախօրեին հրթիռակոծվել է նաեւ Հայ Կաթոլիկ Համայնքի Ս. Երրորդություն եկեղեցին։ Կան լուրջ վնասներ։