yerkir.am – Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել հայկական նոր Գյուղ թաղամասը: Երեկ այդ շրջանում ընկել է 8 հրթիռ, ինչի հետևանքով շենք է փլուզվել:

Ըստ «Գանձասար»-ի՝ փլուզման հետևանքով, բացի նյութական վնասներից, գրանցվել է 4 զոհ և տասնյակ վիրավորներ:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակ հրիռակոծում են Նոր Գյուղի խաղաղ բնակչությանը՝ առանց խնայելու տարեցներին և երեխաներին: