eMedia.am – «Հայաստան» համահայկական հիմնադրամը կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Խնդիրը քննարկվեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստում:
eMedia.am-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այդ մասին նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Սիրիահայության աջակցությունը մինչ այսօր իրականացվել է ուսանողական վարձերի տրամադրմամբ, որոշ ընտանիքների օգնում ենք հուղարկավորության, բուժման ծախսերը հոգալու:
Շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար ուղարկել ենք Սիրիա, որպեսզի այն տեղում ծախսվի: Հետագայում ևս կշարունակենք նմանատիպ խնդիրների լուծումը»,- ասաց Վարդանյանը: