news.am – Հայաստանի սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, ապրիլի 26-ին, ժամը 12:00ին, տեղի կունենա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում կներկայացվեն Սիրիայի ներքաղաքական զարգացումների հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ կքննարկվեն առաջիկայում կատարվելիք աշխատանքները: