news.am – Դամասկոս-Լաթաքիա-Երեւան ավիաչվերթները դեռ չեն իրականացվում, վերականգնման ժամկետներն անհայտ են, սակայն ապրիլի կեսերից «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերությունը մտադիր է իրականացնել Երեւան-Էլ-Ղամիշլի չվերթը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սիրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակից` նշելով, որ տոմսերի գները դեռ չեն որոշվել:

Աշխատակցուհու խոսքով, «Սիրիական ավիաուղիների» չվերթների մասին տեղեկատվություն կարող է հայտնվել ապրիլի սկզբին: Դամասկոս-Լաթաքիա-Երեւան ավիաչվերթների չեղյալ հայտարարելու պատճառների եւ Երեւան-Հալեպ չվերթների հնարավոր վերականգնման չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Դամասկոս-Լաթաքիա-Երեւան վերջին ավիաչվերթը կատարվել է փետրվարի 5-ին: Այն ժամանակ Երեւան ժամանող ուղեւորների թիվը կազմում էր 75, իսկ մեկնողներինը` 13: Մինչ այդ Դամասկոս-Լաթաքիա-Երեւան ավիաչվերթ կատարվել էին հունվարի 22-ին եւ 29-ին: