a1plus -Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական էջը Թվիթերում տեղեկացնում է, որ հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը այնտեղ էր դիմավորելու համար :

Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար:

Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով խորին մտահոգություն էր հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

Նկարում.Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարի հետ սպասում է Հայաստանից հումանիտար օգնությամբ ինքնաթիռի ժամանմանը: