tert.am – Այսօր Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը:
«Գանձասարի» փոխանցմամբ` հրթիռակոծվել են Մերիդյան, Սեբիլ, Սուլեյմանիյե, Ալ Հալաբ թաղամասերը: Հրթիռակոծվել է նաև Հալեպի Պետական Համալսարանի շրջակայքը:
Ներկա պահին կա 5 զոհ և 32 վիրավոր: Առայժմ տեղեկություն չեն հաղորդվում, թե արդյոք զոհերի կամ վիրավորների մեջ հայեր կան: Զոհերի և վիրավորների մեծ մասը ուսանողներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Հրթիռակոծության հետևանքով մահացել էր 5, վիրավորվեկլ 11 հայ: