aravot.am – Դեկտեմբերի 17- ից ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» Ամանորի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Մեր հայրենակիցները ներկայացրել էին իրենց ստեղծածը՝ սկսած թխվածքներից վերջացրած արծաթե զարդերով ու կենցաղի պարագաներով: Արման Չիրիշյանն, օրինակ, արծաթեղեն էր ներկայացրել, ասում է 2 տարի երեք ամիս է, ինչ Հայաստանում է հաստատվել ու զարդերն էլ վաճառում է Վերնիսաժում:

Նման միջոցառումներին դրական է վերաբերվում, քանի որ նոր պատվիրատուներ գնելու հնարավորություններ են բացվում: Կարապետ Ադալջյանը եւս երկու տարի է Հայաստանում է, արծաթագործությամբ է զբաղվում: Ասում է այդքան էլ հեշտ չէր հայաստանյան կյանքին հարմարվելը. «Դե ուրիշ միջոց չկար, պետք է յոլա երթաս»,-ասաց նա:

Ընտանիքում միայն ինքն է արծաթագործությամբ զբաղվում, հորեղբայրն էլ է լավ արծաթագործ եղել: Նա ինքնատիպ ոսկեջրած տոնածառեր էր ներկայացրել վաճառքի:

http://www.aravot.am/2014/12/17/525880/