hayernaysor.am – Բերիո Հայոց Թեմի ազգային վարչության ուսումնական խորհրդի կազմակերպությամբ՝ դեկտեմբերի 20-ին և 21-ին Հալեպի Գեվորգ Եսայան սրահում տեղի կունենա «Մեսրոպ Մաշտոց» աշակերտական երգչախմբի ամանորյա համերգը, որին մասնակցում են 103՝ առաջինից ութերորդ դասարանցի աշակերտներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է երգչախմբի խմբավար Գայանե Սիմոնյանը:

Նշենք, որ երգչախումբն իր գործունեությունը դադարեցրել էր Սիրիայում սկսված պատերազմի պատճառով, և միայն այս տարվա սեպտեմբեր ամսից է սկսել կազմակերպված փորձեր իրականացնել: «Իհարկե երեւակայությունից դուրս էր, որ այսպիսի պայմաններում հնարավոր է նման մտահղացում իրագործել,բայց ինչպես ասում են՝ միացյալ ամրակուռ աշխատանքը եւ հզոր կամքը հաղթում է ամեն բան այս աշխարհում»,-ասում է Գայանե Սիմոնյանը: