yerkirmedia.am – Հալեպում, չնայած պատերազմական վիճակին, նշվել է Թարգմանչաց տոնը։ Հալեպի “Գեւորգ Եսայան” սրահում Բերիո Հայոց թեմի, ազգային մարմինների եւ կրթօջախների ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ազգային Կարեն Եփփե Ճեմարանի, Ազգային Սահակյան, Զավարյան, Կյուլպենկյան եւ Հայկազյան վարժարանների աշակերտները: Հանդիսությունը փակվել է Կիլիկիա երգով եւ “Պահպանիչ” աղօթքով: