ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայկական դպրոցները դրամահավաք են կազմակերպել Սիրիայի և հատկապես Հալեպի` ֆինանսական լուրջ ճգնաժամում հայտնված հայկական դպրոցներին օգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նախաձեռնության նպատակն է թեկուզ մասնակի մեմղել հայկական դպրոցների ծանր կացությունը: «Մեր դպրոցից` ձերին» կարգախոսի ներքո Կալիֆորնիայի դպրոցների աշխատակազմը, ծնողները և աշակերտական խմբերը տարբեր միջոցառումներ են ծրագրել` թխվածքաբլիթների վաճառք, մեքենաների լվացում և այլն:

Սիրիայի Հայ օգնության հիմնադրամը կոչ է անում բոլոր հայերին միանալ և աջակցել այս սուրբ գործին` օգնելու Սիրիայի մեր եղբայրներին և քույրերին: