yerkir.am – Շաբաթ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգսյանը մեկնել է Քեսաբ՝ վերաօծելու Քեսաբի Ս. Աստուածածին մայր եկեղեցին: Այս մասին հայտնում է Yerakouyn-ը:

Սրբազան հայրը Ազգային վարչության անդամ Պետիկ Հովհաննիսյանի, քահանա հայրերի եւ ծխականների ընկերակցությամբ այցելել է եկեղեցի եւ աղոթել Սիրիայի խաղաղության համար: Եկեղեցու վերաօծումը տեղի է ունեցել նույն օրը` ժամը 4:00-ին: