yerkir.am – Մարտ ամսին «Էլ Նուսրա» ծայրահեղ իսլամիստական խմբավորման՝ Քեսաբում իրականացրած հարձակումների հետևանքով հայերը ստիպված եղան լքել իրենց հողերը. գրում է«Ակօս»-ը: Նրանցից ոմանք, ովքեր ապաստան գտան Վաքըֆլը գյուղում (Թուրքիայում միակ հայկական գյուղը.-խմբ.), ամիսներ առաջ վերադարձան Քեսաբ, իսկ մյուսները գնացին Լիբանան:

Իտալացի ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիգլիան լուսանկարել է հարձակումից հետո Հայաստան արտագաղթած հայերի կենցաղը: «Հայրենի հող» անունով ֆոտոշարքում տեղ գտած լուսանկարներում ներկայացվում են կյանքից դարձյալ կառչելու ջանք գործադրող մարդկանց դիմանկարներն ու պատմությունները:

http://www.yerkir.am/am/news/73723.htm