armenpress.am – Լաթաքիայի Ջաբլա շրջանի մերձակայքում ապրիլի 14-ին մի քանի հրթիռ է ընկել: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են: Բացի այդ, մի քանի հրթիռ է ընկել Կարդահա շրջանում` առանց վնաս պատճառելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բախումները շարունակվում են Քեսաբի շրջանում, մասնավորապես՝ 45-րդ բարձունքից մինչ Խարբա Սուլաս ընկած տարածքում, որը գտնվում է Մշկիյթա և Բահլուլիա շրջանների մերձակայքում: Սիրիական բանակի գործողությունները այսօր և երեկ նաև կենտրոնացել են Սալիդրին գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև Նաբիին և Սամրա շրջաններ:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Լաթաքիայի շրջանի Քեսաբի գյուղաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Նաբիին շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել: