yerkirmedia.am – Դամասկոսի Հայ կաթողիկե “Փարոս” դպրոցի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել շուրջ 60 մարդ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը Ֆեյսբուքի իր էջում։ Արտգործնախարարությունը խոստանում է առաջիկայում հավելյալ տեղեկություններ հաղորդել։
Դամասկոսի մեր աղբյուրները հայտնում են, որ վիրավորներից 12-ի վիճակը ծանր է։
Վերջերս լարվել էր իրավիճակը նաեւ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում։