tert.am – Հայաստանում հաստատված քեսաբահայ երիտասարդները ստեղծել են «Քեսաբ երիտասարդական միություն» կազմակերպությունը։
«Տխուր է Քեսաբը։ Տխուր է քեսաբցին, սակայն վճռակամ է Քեսաբ վերադառնալու հավատքով և հույսով: Մտահոգ են նաև վերջերս Հայաստան եկած քեսաբցի երիտասարդները, որոնք համախմբվելով կազմեցին «Քեսաբ երիտասարդական միությունը»՝ նպատակ ունենալով հնարավոր միջոցներով օգտակար դառնալ Քեսաբի և քեսաբցիների վերականգնմանը և Քեսաբ վերադարձին:
Կոչ ենք անում ողջ հայությանն ու մասնավորապես բոլոր քեսաբցիներին՝ համագործակցել նորակազմ միության հետ։ Համախմբե՛նք մեր ուժերն ու գործե՛նք միասնական կամքով»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ։
Նորաստեղծ միությունը խոստանում է առաջիկայում տեղեկացնել ձեռնարկած աշխատանքների մասին։