panorama.am – Քեսաբի կապակցությամբ Հայաստանի կեցվածքն ադեկվատ չի եղել, կարծում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ մոտեցումը, թե չպետք է խառնվել Քեսաբի իրադարձություններին: Սիրիական ճգնաժամին և ներքին կյանքին չխառնվելը, ըստ նրա, միգուցե հնարավոր է ճիշտ քայլ համարել, բայց Քեսաբի պարագայում հարցն ուրիշ է:
«Հստակորեն հայկական բնակավայրի դեմ ոտնձգություն է կատարվել: Քեսաբը պատմական հայկական տարածք է, Կիլիկիայի ծայրամասն էր, քեսաբահայությունը հազարամյա պատմություն ունի, այստեղ այլ պետության ներքին գործերին խառնվելու խնդիր չէ: Հայաստանը և հայ ժողովուրդն ունի հստակ անելիք Քեսաբի պարագայում: Ցանկացած հայ մարդ իրավունք չունի հեռու մնալ, երբ հայկական բնակավայրը միտումնավոր թիրախ է դառնում՝ այն էլ թուրքական պետության մասնակցությամբ տեղի ունեցած ներխուժմանը և տեղահանմանը: Դա թուրքական պետության էթնիկ զտման քաղաքականությունն է»,- ասաց նա:
«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նկատեց, որ այս դեպքը կարելի էր օգտագործել միջազգային ատյաններում լուրջ դիվանագիտական գրոհ ստեղծելու համար:
«Նաև ցեղասպան ազգի բարդույթից մեր ազգը դուրս բերելու և հարձակման անցնելու համար կարող էին օգտագործել: Ցույց տալու, որ մենք կարող ուժ ենք, ունենք պահանջներ և դրանք բավարարելու ուժ և ցանկություն: Բացի այդ, Քեսաբի բնակչության մեկ-երրորդն ունեն քաղաքացիություն: Որևէ մեկը ձայն չբարձրացրեց, չասաց, որ տեր են կանգնելու իրենց քաղաքացիներին, պաշտպանելու են իրենց քաղաքացիների կյանքը»,- ասաց նա:
Նախորդիվ`