panorama.am – Հայաստանում ապաստանած սիրիահայերին ՄԱԿ-ի Համաշխարհային Պարենի Ծրագրով տրամադրվող զամբյուղները կբաժանվեն նոր բաղադրիչներով, ծրագիրը կվերսկսի ապրիլի 15-ին:
«Նոր բաղադրիչներով զամբյուղը դեռ չեմ տեսել, բայց ալյուրի քաշը կնազեցվի, պիտի ավելանար նաև բրնձի քաշը, հնդկաձավար ևս կլինի նոր փաթեթում: Կիրակի կստանանք առաջին բեռը, այդ ժամանակ հաստատ կիմանանք ինչ քանակությամբ է պարունակությունը»,-Panorama.am-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը:
Նա նշեց, որ զամբյուղներն արագ կբաժանեն, որպեսզի մինչև Սուրբ Զատկի տոնը բոլոր սիրիահայերը ստանան դրանք:
Բաշխումը կկատարվի ՀՅԴ կենտրոնում` Բագրատունեանց 37 հասցեում, ժամը 15:00-18:00: Զամբյուղները կբաժանվեն 15-օրյա ժամկետում:
Նշենք, որ ծրագրով 5 հազար զամբյուղ է բաժանվում, ամեն մի շահառուի` մեկ զամբյուղ: Ծրագիրը 6-ամսյա էր, մեկ ամիս բաժանվեց, որից հետո ժամանակավորապես ընդհատեցին, քանի որ սիրիահայերը դժգոհություններ ունեին և խնդրել էին փոխել բաղադրիչները: