ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ընդհատված ծրագիրը կվերսկսվի: Կարիքավոր սիրիահայերը կստանան նոր բաղադրիչներով համալրված զամբյուղներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից, օգնության տրամադրվի ՀՅԴ կետրոնում՝ Բագրատունյանց 37 հասցեով, ապրիլի 15-ին` ժամը 15:00-18:00-ը:
ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2014. նոյեմբերի 20-ից մեկնարկել է Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում ստանալու է ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Ծրագիրն ընդհատվել էր սիրիահայերի դիմումների հիման վրա, ովքեր խնդրել էին փոխել տրվող օգնության բաղադրիչները: