yerkir.am – Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի /ՈՒՄՎ/ հայտարարությունը հյուսիս-արևմտյան Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքում և մոտակա 12 գյուղերում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով հյուսիս-արևմտյան Սիրիայում, հատկապես հայաբնակ Քեսաբ քաղաքում և մոտակա 12 գյուղերում ողբերգական վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին, -դատապարտում է բռնի գործողությունները և Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը, -խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին և զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին, -հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, -կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները և միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար: