panorama.am – «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում նվիրատվությունների միջոցով աջակցել քեսաբահայությանը:

«Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:
Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում:

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն:

Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը»,- նշված է հիմնադրամի տարածած հայտարարությունում:

Նշվում է նաև, որ այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին`

Anelik Bank

AMD 11807008554300

EUR 11807008554302

USD 11807008554301

RUR 11807008554303