tert.am – Մինչ Սիրիայի Հոմս քաղաքում բնակիչներին օգնություն հասցնելու և տարհանելու մասին լուրերը գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը, Դամասկոսի մի շարք արվարձաններում ևս հաշտեցման եզրեր են ի հայտ գալիս։

Լիբանանահայ «Ազդակ» թերթի Դամասկոսի թղթակիցը տեղեկացրել է, որ այդ պատճառով մեղմվել են զինյալ բախումները, իսկ շատ արվարձաններում բանակին զորակցելու հավաքներ են կազմակերպվում։

Իրավիճակը մայրաքաղաքի կենտրոնում բավական հանգիստ է, սակայն արևելյան արվարձաններում շարունակվում են բախումները զինյալ ընդդիմադիրների և բանակի միջև։

Ժարամանա հայաշատ արվարձանը ևս հաճախ է ենթարկվում ականանետների հարձակումներին, որոնց պատճառով նյութական վնասներ և վիրավորներ են արձանագրվել։