yerkirmedia.am – Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել օրեր առաջ Սիրիայի իսլամիստական խմբավորումների կողմից սպանված Հովհաննես եւ Մինաս Լեւոնյանների հոգեհանգստյան արարողությունը:

Երկար բանակցություններից հետո են առեւանգողները համաձայնել հանձնել նրանց դիերը: Նրանք առեւանգվել եւ 4 ամիս պահվել էին Հալեպից մոտավորապես քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի արտադրամասում: 4-ամսյա գերությունից հետո հայերը սպանվել էին իսլամական “Տահեշ” խմբավորման բանտերից մեկում երկու զինված խմբավորումների բախման ժամանակ՝ ավելի քան 100 պատանդների հետ:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում լուսանկարով լուր հայտնվեց, թե Մինաս անունով մի հայ երիտասարդ է սպանվել, քանի որ հրաժարվել է իսլամ ընդունել: Ավելի ուշ սակայն պարզվեց, որ լուրն ապատեղեկատվություն է: