yerkirmedia.am – Թուրք-սիրիական սահմանում գտնվող Թել Աբյա ավանում իսլամական ծայրահեղական զինյալները հանել են այդ բնակավայրում գործող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, այրեն են սրբապատկերները եւ հանդերձարանը։ Այդ մասին հաղորդում են Սիրիայի մեր թղթակիցները։

Թել Աբյա ավանն այժմ գտնվում է “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող իսլամ արմատականների ձեռքում։ Երկար ժամանակ նրանց նկատմամբ հանդուրժողական դիրքորոշում ունեցող Թուրքիան սկսել է գնդակոծել իսլամականների դիրքերը։

Թել Աբյայում հայերն ապրել են 1915 թվականի գաղթի օրերից։ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, ապա վերանորոգվել 1996 թվականին։ Եկեղեցու հարեւանությամբ, մինչ ներսիրիական հակամարտությունը, գործել է նաեւ Սուրբ Խաչ կիրակնօրյա դպոցը։