report.am – Ավստրիան 600 հազար եվրո է հատկացրել սիրիահայ փախստականներինԱվստրիան հայտարարել է, որ 600 հազար եվրո է հատկացրել Սիրիայի հայ փախստականներին, տեղեկացնում է քուվեյթյան KUNA գործակալությունը։ Ավստրիայի արտգործնախարար Միխաել Շպինդելեգերի հայտարարության մեջ նշվում է, որ սիրիական ճգնաժամի հետեւանքները հասել են նաեւ Հայաստան, որտեղ մոտ 9 հազար փախստական կա։ Շպինդելեգերը նաեւ նշել է, որ Ավստրիայում գտնվող փախստականների կեսը թերսնված երեխաներ են։