news.am – Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են ահաբեկիչներից ազատագրել Հալեպի հարեւանությամբ գտնվող մի քանի գյուղեր, ինչի շնորհիվ քաղաք կարող են մտնել սնունդ եւ վառելիք տեղափոխող բեռնատարները: Այդ մասին նշում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ազատագրվել է նաեւ առավել վտանգավոր Հանսեր շրջանը:
Բացի այդ, հոկտեմբերի 10-ին Հալեպում վերականգնվել է հեռախոսային ու ինտերնետ կապը, որը բացակայում էր 40 օրվա ընթացքում, սկսած օգոստոսի 29-ից: Հեռախոսակապ առկա էր միայն քաղաքի տարածքում, նրա սահմաններից դուրս կամ այլ երկրներ հաջողվում էր զանգահարել ծայարհեղ քիչ դեպքերում:
Նշենք, որ Սիրիայում նախքան արյունալի իրադարձություններն սկսվելը ընդհանուր առմամբ բնակվում էր շուրջ 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էին Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթակիայում, Հոմսում, Քամիշլիում, Խասակեում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ մայրաքաղաք Դամասկոսում: